Հացահատիկային նոր միջանցքի գործունեությունը դադարեցվել է 

Հացահատիկային նոր միջանցքի գործունեությունը դադարեցվել է 

Ուկրաինան դադարեցրել է հացահատիկային նոր միջանցքի օգտագործումը՝ Սեւ ծովով հացահատիկի արտահանման համար, քանի որ գնահատում է, որ առկա են անվտանգային խնդիրներ, եւ հացահատիկով բեռնված նավերը կարող են դառնալ ռուսական ռազմական ավիացիայի թիրախ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Կիեւի տեղեկացմամբ՝ դա ժամանակավոր դադարեցում է լինելու, սակայն կգործի, թե ոչ, դեռ պարզ չէ։ Ուկրաինական կողմը նաեւ տեղեկացրել է, որ փաստացի նոր միջանցքը չի գործում արդեն ավելի քան երկու օր։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ կարգադրել է ռուսական ռազմական ավիացիային Սեւ ծովի տվյալ հատվածում իրականացնել պարեկային ծառայություն։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Ուկրաինան, այսպես կոչված, «մարդասիրական միջանցք» էր բացել Աֆրիկայի եւ Ասիայի շուկաներ հացահատիկ տանող նավերի համար, որպեսզի շրջանցեր Սեւ ծովում ռուսական կողմի՝ Հացահատիկային հիմնական գործարքից դուրս գալուց հետո հաստատած բլոկադան։