2 հազար տարեկան գանձ է հայտնաբերվել 

2 հազար տարեկան գանձ է հայտնաբերվել 

New York Post պարբերականը գրում է, որ Ուելսում երկու անձ մետաղորսիչի օգնությամբ հայտնաբերել են երկու հազար տարեկան դրամների գաղտնարան։ Գանձը հայտնաբերվել է Ուելսի հյուսիսում։ Մասնագետները, ուսումնասիրելով հայտնաբերված դրամները արձանագրել են, որ դրանք կարող է պահված լինեն գաղտնարանում մեր թվարկության 220-270 թվականներին։ Գաղտնարանում հայտնաբերվել է 2733 մետաղյա դրամ։

Հայտնաբերված գանձը փոխանցվել է տեղի թանգարանին։ Հայտնի է, որ այն վայրում, որտեղ հայտնաբերվել են դրամները 3-րդ դարում կառուցված է եղել հեթանոսական ինչ որ աստվածության նվիրված տաճար։