Նավթի գները համաշխարհային շուկայում աճել են

Նավթի գները համաշխարհային շուկայում աճել են

Նավթի գները համաշխարհային շուկայում օգոստոսի 18-ին աճել են։ Այս մասին հայտնում է RT-ն։ Ըստ միջազգային բորսաներում արձանագրված սակարկությունների տվյալների, WTI տեսակի նավթի 1 բարելի գինը հոկտեմբերյան ֆյուչերսների համար աճել է 0,59 տոկոսով եւ կազմել 41,21 դոլար։

Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նոյեմբերյան ֆյուչերսների համար աճել է 0,62 տոկոսով եւ կազմել 43,57 ԱՄՆ դոլար։