Նախկին պատգամավորը Մայր Աթոռի դեմ դատը շահել է

Նախկին պատգամավորը Մայր Աթոռի դեմ դատը  շահել է

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի՝ Մայր Աթոռի դեմ դատական հայցի քննությունն առաջին ատյանի դատարանում ավարտվել է, դեկտեմբերի 2-ին առաջի ատյանի դատարանը հրապարակել է կայացրած վճիռը, որով ներկայացված պահանջը բավարարվել է մասամ:

Հիշեցնենք՝ նախկին պատգամավորի եւ վեհարանի միջեւ վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր։ Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել։ Մոտ 700 միլիոն դրամի մասին է խոսքը։ Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվել Գարեգին Առաջինի անվան աստվածաբանական կենտրոնի շենքում։

Հայցի պահանջն է՝ պարտադրել, որպեսզի Մայր Աթոռի տնտեսական բաժնի պատասխանատուն ստորագրել ավարտական ակտը եւ վճարել գումարը, դատարանի վճռով վեհարանին պարտավորեցվում է նշված գումարի մի մասը վճարել: Մեր տեղեկություններով՝ Մայր Աթոռը Վերաքննիչ բողոքարկման հայց է ներկայացրել: