Շվեդիայի գլխավոր համաճարակաբանը խոստովանել է առաջին անգամ, որ սխալ էր կարանտին չհայտարարելը

Շվեդիայի գլխավոր համաճարակաբանը խոստովանել է առաջին անգամ, որ սխալ էր կարանտին չհայտարարելը

Շվեդիայի գլխավոր համաճարակաբանն առաջին անգամ հրապարակավ խոստովանել է, որ սխալ էր առաջարկված ռազմավարությունը կապված կորոնավիրուսի դեմ պայքարի հետ, որը ենթադրում էր հրաժարում ինքնամեկուսացումից։ Եթե հնարավոր լիներ վերադառնալ անցյալ, ապա Շվեդիան կընտրեր ինչ որ միջակա բան՝ իր ռազմավարության, եւ այն ամենի միջեւ, ինչն ընտրել էր ամբողջ աշխարհը, ասել է Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Տենգելը։ Նշենք, որ ընտրված ռազմավարության պատճառով չափազանց շատ են մարդկային զոհերը եւ Շվեդիան կարող էր ավելի լավ պայքարել եւ ավելի լավ զսպել հիվանդության տարածումը։ «Եթե մենք ունենայինք այն գիտելիքները, որոնք ունենք այսօր, այն պահին, երբ բախվեցինք հիվանդության հետ առաջին անգամ, ապա կարծում եմ կընտրեինք ինչ որ միջակա բան այն ինչ արեց Շվեդիան, եւ այն ինչ ընտրեց մնացած աշխարհը»,- ասել է նա։ Շվեդական քաղաքական շրջանակներում այս հայտարարությունը զարմանքի տեղիք է տվել։ «Շվեդական դեմոկրատներ» կուսակցության նախագահ Ջիմմի Ակեսոնը այս առնչությամբ նշել է, որ մի քանի ամիս շարունակ հետեւողականորեն խլացվում էին բոլոր ահազանգերը եւ հայտարարվում, որ բոլորը սխալ են, իսկ Շվեդիան ճիշտ, իսկ հիմա նման հայտարարություն է հնչում։ Նշենք, որ Շվեդիան միակ ԵՄ երկիրն է, որը չինքմամեկուսացավ եւ որոշվեց, որ սահուն կերպով պետք է տարածվի համավարակը, որպեսզի երկրի առողջապահական համակարգն ու տնտեսությունը չափազանց շատ չծանրաբեռնվի։ Սակայն մինչ հիմա շվեդական հասարակությունում կոլեկտիվ իմունիտետ դեռ չի ձեւավորվել։

.