Հայտնի է Գազայի սեկտորից փախստականների թիվը 

Հայտնի է Գազայի սեկտորից փախստականների թիվը 

ՄԱԿ-ում հայտնել են, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս սրացման փուլում արդեն մոտ 1,5 միլիոն մարդ հեռացել է Գազայի սեկտորից։ Նրանցից 650 հազարը տեղավորվել են ՄԱԿ Մերձավոր Արեւելքի գործակալության ապաստարաններում։

Ընդ որում, յուրաքանչյուր ապաստարանում փախստականների թիվը թույլատրելի նորմը գերազանցում է ոչ պակաս, քան 3 անգամ։ Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Գազայում գտնվող Պարենի համաշխարհային կազմակերպության պահեստը թալանվել է, ինչի պատճառով կազմակերպությունը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը Գազայի սեկտորում։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին, երբ կատաղած ամբոխը գրոհել է պահեստների վրա, տարել այնտեղ եղած ալյուրն ու այլ ապրանքները, որոնք նախատեսված են եղել փախստականների բաշխման համար։