Խաչիկը, Վաչիկը, Հրաչիկը, Քաջիկը ինգյած ետևաս կիկյան․․․

Խաչիկը, Վաչիկը, Հրաչիկը, Քաջիկը ինգյած ետևաս կիկյան․․․

Հայաստանում քաղաքագետների, վերլուծաբանների, փորձագետների  մի ամբողջ բանակ է աշխատում, էլի ժողովուրդն ասում է՝ չենք հասկանում, թե Հայաստանում ինչ է կատարվում։ Քանի որ Հայաստանը ներկայացվում է մի մարդու տեսքով, կարելի է ասել՝ Նիկոլ Փաշինյանի հետևից են ընկել Արևմուտքը,  Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը․․․ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է կիզակետում, որովհետև բոլորին ասում է՝ Հայաստանը ես եմ։ Այս ֆոնի վրա, Հայաստանում իշխանությունը լուրջ քաղաքականությունը «հողով է արել» ու մի այնպիսի շիլաշփոթ է ստեղծել, որ ժողովուրդը չի հասկանում, թե Նիկոլ Փաշինյանը ինչ է ուզում, ում է ուզում, ոնց է ուզում, երբ է ուզում։ Նման պարագայում անիմաստ են լուրջ քաղաքագիտական վերլուծությունները, ժողովուրդը պիտի ծափ տա վարչապետի խելահեղ «Սիլոյի պարին» ու փորձի հասկանալ, թե «իրեն ուզողներից»  ու՞մ է ընտրելու վարչապետը․ 
Խաչիկը, Վաչիկը, Հրաչիկը, Քաջիկը,
Ինգյած ետևաս կիկյան,
Ոչ էն, ոչ էն, ոչ էն, ոչ էն…