Լիտվացի զինվորականներին կարգելվի մեկնել ՌԴ, Բելառուս և այլ երկրներ

Լիտվացի զինվորականներին կարգելվի մեկնել ՌԴ, Բելառուս և այլ երկրներ

Լիտվայում ծրագրում են արգելել իրենց երկրի զինվորականներին մեկնել երկրներ, որոնք վտանգ են ներկայացնում Լիտվայի ազգային անվտանգության համար:

Ըստ LRT-ի հաղորդման, Սեյմում (Լիտվայի խորհրդարան-խմբ․) համապատասխան փոփոխությունն առաջարկել է պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը։

Օրինագծի համաձայն՝ այն երկրներն ու տարածքները, որտեղ պրոֆեսիոնալ զինվորականների մուտքն արգելված է, կհաստատվեն կառավարության կողմից։

Բացի այդ, կսահմանվի բացառությունների կարգ, երբ անձնական պատճառներով զինվորականը պետք է այցելի անբարյացակամ երկիր, ինչպես նաև երբ թույլատրվի ճամփորդել հատուկ հայտարարագիր լրացնելիս։

«Ռուսաստանի և Բելառուսի հետախուզական և անվտանգության ծառայությունները ակտիվ հետախուզական գործողություններ են իրականացնում այդ երկրների տարածքներ այցելող Լիտվայի քաղաքացիների դեմ։ Լիտվացի զինվորների այս երկրներ մեկնելը մեծացնում է հավաքագրման և նրանց դեմ այլ թշնամական գործողությունների հավանականությունն ու ռիսկը»,- ​​ասվում է օրինագծի բացատրական գրության մեջ։