640 հազար տալիս եք զուգարաններին, էդ փողն ո՞ւր է գնում

640 հազար տալիս եք զուգարաններին, էդ փողն ո՞ւր է գնում

Ճիշտ կլինի, որ ավելի խորը աուդիտներ լինեն քաղաքապետարանում, որովհետեւ շատ կասկածելի հարցեր կան: Օրինակ, անցած նիստին հարց բարձրացվեց, որ 24 մլն դրամ ամսական ցախավել եք առնում, 60 հազար ցախավել 600 աշխատողի համար: Եթե օրը երկու ցախավել են օգտագործում, դա ամսական 25 հազար ցախավել է, մնացած 35 հազարը որտեղ է գնում: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Երևանի ավագանու նիստին հայտարարել է «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Պեդրո Զարոկյանը։

«Կարող է ավագանու անդամներին ցախավել եք բաժանում, չգիտեմ: Ո՞նց կարող է ամիսը 14 մլն դրամի ցախավելը անհետանա:

Մյուս խնդիրը, 3 հատ զուգարանի համար ամիսը 640 հազար դրամ եք հատկացնում: Դրանցից երկուսը ընդհանրապես չեն էլ աշխատել: Երեւանյան լճում է եղել եւ չի օգտագործվել, երրորդի մոտ էլ մի կին կանգնած դրամ է հավաքում: Այսինքն՝ դուք 640 հազար դրամ տալիս եք զուգարաններին, էդ փողն ո՞ւր է գնում: