Հարգելի եվրոպացիներ, կազմակերպեք թուրքերենի արագացված դասընթացներ

Հարգելի եվրոպացիներ, կազմակերպեք թուրքերենի արագացված դասընթացներ

Կներեք, Հեր Հիտլեր: Ձեզ եվրոպացիները չգնահատեցին, իսկ այժմ գերագնահատում են Էրդողանին: Ինչպիսի վիրավորանք: Սովետները եւ ամերիկացիներն այնպես են թլպատել գերմանացիներին, որ գերմանացի ամուսինը չի կարողանում իր կնոջ պատիվը պաշտպանել ներգաղթյալից՝ պատճառաբանելով, թե իրեն կմեղադրեն ռասիզմի մեջ: Ես էլ ռասիստ չեմ: Բայց Եվրոպայի վրա արհեստական միգրացիոն ճնշում գործադրելը ու մի բան էլ ավելին՝ խոշոր փողեր աշխատելը, ինչում լավ մասնագիտացել է Թուրքիան, կարծում եմ՝ եվրոպացիների կարճատեսության ու անմեկնելի տոլերանտության արդյունքն է:

Ախ, հա, եվրոպացի կանայք չեն ցանկանում վնասել իրենց բարետես կազմվածքը, այդ պատճառով էլ իրենց հակացուցված է երեխա ունենալը: Ես դեմ չեմ միասեռականությանը. ընտրության հարց է: Բայց ովքե՞ր են միասեռական ընտանիքների ստրուկները, որոնք պետք է ծննդաբերեն երեխաներ, ու որոնց կարող են որդեգրել այդ ընտանիքները: Իսկապես, Եվրոպան սպառել է իրեն: Այդ պատճառով էլ կեցցե Էրդողանը, կեցցեն թուրքերը եւ մյուս ներգաղթյալները. նրանք թույլ չեն տա խախտել բնության օրենքները: Ի դեպ, թուրք հասարակությանն անցավ ինտեգրվելու համար Եվրոպայում անհրաժեշտ է կազմակերպել թուրքերենի արագացված դասընթացներ: Դրանց համար ամենահարմար վայրերը քրիստոնեական կամ կաթոլիկ եկեղեցիներն են: Բայց մինչ այդ, որպեսզի որեւէ կերպ չվիրավորեք թուրքերի արժանապատվությունը, դրանց վրա տեղադրեք Աթաթուրքի նկարները եւ Թուրքիայի դրոշները:

Էրդողանին շատ եմ հարգում: Հզոր է: Բա ինչպե՛ս չհարգես մի մարդու, որն առանց վախի զգացողության «օսմանյան ապտակով» սպառնում է հզոր ԱՄՆ-ին, իսկ ռուսների մասին ավելորդ է խոսելը: Ինչի՞ են պետք ձեր միջուկային մարտագլխիկները՝ «Սատանա» հրթիռների հետ միասին:

Թեպետ ուկրաինացիները վերջապես հասկացել են, որ Եվրոպան իրենց «գցել» է՝ միջուկային պոտենցիալի վերացման դիմաց խոստանալով ոսկե սարեր: Հիմա էդ խախոլներն (սրտումս ցավով եմ իմ կողմից սիրված ուկրաինացիներին այդպես անվանում, որպեսզի ցավ պատճառելով՝ արթնացնեմ նրանց. թող ների նրանց Աստված, նրանք չգիտեն, թե ինչ են անում) ուզում են իրենց պոտենցիալը վերականգնել: Իհարկե, այստեղ Ռուսաստանն է մեղավոր։ Պատկերացնենք մի պահ, որ ինչ-որ մեկն այլ մեկի կրտսեր եղբորն ուզում է կտրել իր ավագ եղբորից: Եթե ստացվի, ո՞վ կլինի մեղավոր: Իհարկե՝ ավագ եղբայրը: Ավելի ճիշտ՝ великорусский шовинизм, о котором так четко выразился Великий Ленин: Ինչպե՛ս կարելի է կրտսեր եղբոր կամ վրացիների ու այլ ժողովուրդների հետ այդպես վարվել: Ինչեւէ, ռուսները մեղավոր են շատ բաներում: Իրենք կորցրել են իրենց ազգային արժանապատվությունը: Սպանված օդաչու ու դեսպան, Հարավային Կովկասում Թուրքիայի կողմից 100-ամյա պայմանավորվածության խախտում:

Կարելի է շարունակել. ատոմակայանի շինարարություն, С-400-ի մատակարարում, էլ ավելի զավեշտական մի բան՝ 15-20 րոպեն մեկ Մոսկվա-Անթալիա թռիչքներ. միլիարդավոր դոլարներ՝ իրենց թուրք եղբայրներին: Բայց ամենասարսափելին TUBITAK-ի հետ կնքված պայմանագիրն է (առիթ եմ ունեցել այցելելու դրա կառույցներից մեկը՝ Մարմարայի հետազոտությունների կենտրոն): Կնքել պայմանագիր գիտության ու տեխնոլոգիայի բարձրագույն խորհրդի հետ՝ նշանակում է համատեղ ստեղծել եւ օգտագործել գիտելիք, ինչն ավելի սարսափելի է, քան նրանց միջուկային զենքով օժտելը:

Կներեք, հարգելի ռուսներ, за прямоту, из-за которого я страдал всю жизнь и собираюсь страдать дальше. Просто, не могу поступиться принципами. За державу обидно.
Էլ Ղրիմն ի՞նչ էիք անում, հարգելի բարեկամներ: Հասկանալի է, որ «կուկուռուզի» ու «խրուշչովկաների» գործերում խորացած ռուս մուժիկը՝ հայր Խրուշչովը, հավանաբար, գինովցած է եղել, երբ որոշել է մեծ եղբորից այն փոխանցել կրտսեր եղբորը: Ինչպես ասում են՝ հայրական իրավունքը բողոքարկման ենթակա չէ: Իսկ կրտսեր եղբայրն ապերախտ դուրս եկավ. նետվեց Էրդողանի գիրկը, ով խոստացել է Ղրիմը վերադարձնել Ուկրաինային: Ուկրաինան էլ, «սրտից թույլ» լինելով, еще больше расщедрился: Թուրքիային փոխանցեց խորհրդային ժամանակներից ժառանգած տեխնոլոջիքները՝ բալիստիկ հրթիռների շարժիչներ, ռազմական ինքնաթիռներ եւ այսպես շարունակ: Էդ կանադացիներն էլ մնացին в просак. Էդ «միամիտները» կարծում էին, թե դադարեցնելով թուրքական Bayaktar-ների կոմպլեկտացիայի մատակարարումները՝ Թուրքիային կզրկեն Արցախը ռմբակոծող ԱԹՍ-ներ արտադրելու հնարավորությունից: Այժմ, մեր կողմից շատ սիրված կանադացիներ, կարող եք վերականգնել մատակարարումները, քանի որ հայ քաջորդիներն այլեւս  անխնա ոչնչացնում են դրանք. ինչո՞ւ փողերը զուր կորչեն:

Սույն հրապարակման վերնագրում վրիպակ կա. Ուկրաինայում էլ պետք է թուրքերենի արագացված դասընթացներ կազմակերպել: Բայց, չգիտես ինչու, Ղրիմի թաթարներին այդ հեռանկարը չի հրապուրում:

ՀԳ.  2002 թվականին, JICA-ի ծրագրով, վերապատրաստվում էի Ճապոնիայում: Պրոֆեսորներից մեկն ասաց, թե այնպես, ինչպես ցանկանում է Արեւմուտքը, չի լինելու: Հաշվի առնելով այն, որ «Արեւելքը նուրբ բան է», ես դրանից հետո միշտ ինձ ապահով եմ զգացել: Ինչ-որ թուրքիաներ եւ նման բաներ ի՞նչ կարող են անել Արեւելքի հզորության հանդեպ: Երկիր մոլորակի դրվածքն այն է, որ Արեգակը ծագում է արեւելքից: Մինչ այսօր գիտությունն այլ ապացույցներ չի ներկայացրել: Արեւմուտքը փորձեց փոխել բնության օրենքները, բայց ոչինչ չստացվեց: Կանադայում, Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում կարող են չկազմակերպել թուրքերենի դասընթացներ: Հակառակը՝ Թուրքիայում պետք է կազմակերպել չինարենի արագացված դասընթացներ:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր