Ոչ ոք նրան տեր կանգնել չի պատրաստվում

Ոչ ոք նրան տեր կանգնել չի պատրաստվում

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հանդիպումները հետևելիս այն տպավորությունն է, ասես՝ով ավելի լավ է կանչում, գնում է նրա հետևից։ Փոխաբերական իմաստով եմ օգտագործում  «լավ» բառը։ Ով ավելի խստացնում է կանչելու նոտան, ով ավելի շատ ճնշում է նրան, նա գնում է նրա հետևից։ Երբ զգում է, որ մի կողմը ճնշումը թուլացրել է, մյուս կողմի վրա է թեքվում ու սկսում քննադատել ճնշումը թուլացրած կողմին։ Իսկ երբ ճնշումը թուլացրած կողմը ավելացնում է դոզան, նա արդեն հաշվի չի առնում, թե ինչեր է ասել՝ իսկույն շտապում է նրա մոտ։

Կարծում եմ օրինակներ պետք չեն, միայն վերհիշենք ռուսական կողմին տրված իր արտառոց գնահատականները, երբ հանրությունն արդեն սպասում էր, որ վերջ՝ էլ ռուսական կողմի կանչով չի գնա։ Բայց նա գնում է ու կրկին «դարագոյ լադիմիր, լադիմիրովիչ »։ Նման վարքագծի մեջ քաղաքական աստառ փնտրել պետք չի, պարզ բնորոշում ունի այս երևույթը։ Վախն է քամու նման իրեն գրկից գիրկ գցում։ Ու քանի որ նա ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, ժողովրդին էլ է անընդհատ ապակողմնորոշում, թե որ ուղղությամբ գնա։ Երբ առաջնորդը երերում է քամուց ու չի կոմնորոշվում, հոտը լինում է այն վիճակում, ինչ վիճակում Հայաստանն է։ Երբ ասում են, որ պարտված երկրի ղեկավարը չի կարող առաջնորդել երկիրը, հենց այնպես ասված խոսք չէ։ Դա աշխարհի պատմությամբ ձևավորված ճշմարտություն է։ Մի շատ սովորական օրինակ բերեմ, երբ մեկին ծեծում և մյուսը չի թողնում, որ շատ ծեծեն, ծեծվողը հավասարապես վախենում է և՛ ծեծողից, և՛ ծեծի շարունակությունը թույլ չտվողից։ Որովհետև ծեծողը էլի կարող է ծեծել, իսկ ծեծի շարունակությունը թույլ չտվողը կարող է լվանալ ձեռքերը և ասել՝ ծեծեք, ինչքան ուզում եք։

Հոգեբանական նույն վարքագծի մեջ է Նիկոլ Փաշինյանը։ Նա սարսափելի վախենում է բոլորից՝ և՛ Ադրբեջանից, և՛ Թուրքիայից, և՛ Արևմուտքից, և՛ Ռուսաստանից։ Նա սեփական վախերն արտահայտում է կոնկրետ քայլերով, որը կործանարար է երկրի համար՝ խոստանում է և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին։ Զոհասեղանին Արցախն էր, հիմա Հայաստանն է։ Ում ինչ է խոստացել, խոստանում, հաճախակի լսում ենք ադրբեջանական կողմից։ Անընդհատ նույն խոսքերն են՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել է այս, այն․․․ Փաշինյանը ժխտում է, բայց արդյունքում խոստացածը հանձնվում կամ հերթի մեջ է դրվում․․․ Ի վերջո Հայաստանը ծովից ծով չէ, որ բավարարի յուրաքանչյուրի ախորժակը, ի վերջո կուկուի նման էլ հանձնելու բան չի լինի․․․ Բայց ի՞նչ պիտի անել ի վերջոյի երկարաձգումը կանխելու և երկրի փշրանքները փրկելու համար։

Ինքը լավ գիտի, որ դա իր հրաժարականն է, բայց նրան դա թույլ չեն տալիս ու ապահովում են նրա իշխանությունը բոլոր կողմերը, որովհետև բոլորին խոստացել է․․․ Բայց բոլորի շահերի կիզակետում չի կարող բավարարել բոլորին։ Հայտնվելու է մի կողմ, որն իրե՛նն է պնդելու։ Ինքը հայտնվել է այսօր այդ վիճակում։ Երբ գծագրվում է բոլոր կողմերի շահերի անհամատեղելիությունը, և ինքը պիտի կողմնորոշվի, թե ինչ է անում։ Գրողի ծոցը երկիրը, ինքը սեփական վախերի թիրախում փնտրում է այն մեկին, ով իրեն տեր կկանգնի․․․ Այս պարագայում ոչ ոք նրան տեր կանգնել չի պատրաստվում։ Առավել ևս ընտանյոք հանդերձ։