Մոսկվան աշխատում է Ասադ-Էրդողան հանդիպման կազմակերպման վրա
Մոսկվան աշխատում է Ռուսաստանում Սիրիայի և Թուրքիայի նախագահների հանդիպման կազմակերպման վրա։ Այս մասին ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։
Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունում նախագահների հանդիպման հնարավորությունը միշտ առկա է, և Մոսկվան սատարում է դրան։
«Կրկնում եմ՝ Թուրքիան պետք է դիտարկի դա։ Մենք կարծում ենք, որ նման հանդիպումն ընդհանուր առմամբ դրական և օգտակար կլինի, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Լավրենտևն «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Կարծիքներ