Իսրայելը Թեհրանին մեղադրել է ահաբեկչության փորձի մեջ

Իսրայելը Թեհրանին մեղադրել է ահաբեկչության փորձի մեջ

Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հայտարարել է, որ Իրանը պատասխանատու է Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան վրա ահաբեկչության փորձի համար։

«Հարձակման ետևում կանգնած է Թեհրանը», - ասել է Քոհենը Սերբիա կատարած պաշտոնական այցի ժամանակ, հաղորդում է Timesofisrael-ը:

«Իրանական ահաբեկչությունը գլոբալ սպառնալիք է, ինչպես մենք տեսանք վերջին մի քանի օրերին Ադրբեջանում՝ Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա հարձակվելու փորձերում, իսկ վերջին ամիսներին՝ Կիպրոսում և Հունաստանում՝ իսրայելցիների և հրեաների վրա հարձակվելու փորձերում»,- ասել է Քոհենը։ 

Նրա խոսքով, Իրանը ֆինանսավորել և հրահանգներ է տվել հարձակման փորձ կատարած ահաբեկչական բջջին։
Քոհենը կոչ է արել միջազգային հանրությանը միավորվել Իրանի ահաբեկչական գործողություններին դիմակայելու համար։