Բիշքեկում ընթանում է Շանհայի կազմակերպության գագաթնաժողովը 

Բիշքեկում ընթանում է Շանհայի կազմակերպության գագաթնաժողովը 

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության կառավարությունների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումը։ Մինչ նիստի մեկնարկը տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների ողջույնի եւ բարիգալստյան արարողությունը, ինչպես նաեւ հանդիպում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ 

Այսօր նիստի ընթացքում քննարկվելու են ՇՀԿ անդամ պետությունների միջեւ համագործակցության ամրապնդմանն ուղղված միջոցառումներն ու հեռանկարները մի շարք ոլորտներում, այդ թվում՝ առեւտրա-տնտեսական, մշակութային-հումանիտար եւ այլն։ Միաժամանակ Բիշքեկում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերը։ 

Ղրղզստանի ՆԳ նախարարությունն արդեն տեղեկացրել է, որ բարձրաստիճան հյուրերի եւ բարձր մակարդակի միջոցառումների անվտանգությունն ապահովելու համար ներգրավվել է 4 հազար իրավապահ։ Այս միջոցառումների ընթացքում Բիշքեկում ուսումնական հաստատություններում դասապրոցեսն իրականացվելու է օնլայն ռեժիմով։