Ամենադաժան զգացումը հայրենի երկրում քեզ օտար զգալն է

Ամենադաժան զգացումը հայրենի երկրում քեզ օտար զգալն է

Վահե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայրենիքիդ մեջ օտար լինելով.

Երևի թե ամենադաժան զգացմունքը հայրենի երկրում օտար զգալն է։
Հայրենի երկրում օտար ես զգում, քանի որ հայրենակիցներիդ մի ստվար զանգված քեզ պարզապես յուարյին չի համարում։

Հայրենի երկրիդ մեջ օտար ես, քանի որ երեխադ քեզ հարցնում է ինչու հայրենիքդ ու հայրենի երկիրդ նկարագրող իր դասի մեջ չկա հայրենիքիդ մաս կազմող իր ծննդավայրի՝ Արցախի, մասին որևէ տող։
Հայրենի երկրում օտար ես զգում, քանի որ հայրենի երկրիդ պաշտոնյան, հայրենի երկրիդ խորհրդարանում քո ծննդավայրի անունը տալու համար ներողություն է խնդրում։

Հայրենի երկրիդ մեջ օտար ես դառնում, քանի որ հայրենի երկրիդ մայրաքաղաքի համայքապետարանում քեզ բառացի ասում են. «ձեզ ով ա ասել գաք Երևան գնացեք գյուղեր, որ ձեզ էնտեղ աջակցություն տան, ստեղ ոչ մի բան չսպասեք»։

Հայրենի երկրիդ մեջ օտար ես լինում, քանի որ քո խոսացած լեզուն օտար են համարում՝ դպրոցում իր բարբառով խոսաեու համար երեխային ասելով «հայերեն խոսա»։

Հայրենի երկրիդ մեջ օտար ես համարվում, քանի որ հայրենի երկրիդ սոցապնախարարության աշխատողը, ով պետք է քո իրավիճակը մի փոքր մեղմի, քեզ ուղիղ ասում է. «էնքան ձեզ պահել ենք էնտեղ, փախել եկել եք մի հատ էլ ստեղ դժգոհում եք»։

Հայրենի երկրիդ մեջ օտար ես զգում, քանի որ փողոցում հայրենիքիդ մի մաս կազմող երկրամասիդ բարբառով խոսալուդ համար մի քանի քամհարական հայացքներ ու ծռմռված դեմքեր ես նկատում։
Հայրենի երկրիդ մեջ օտար ես դառնում քանի որ հայրենի երկրիդ անձնագրում պարտադրաբար ջնջում են քո ծննդավայրի անունը՝ հաշվառումից հանելով։

Հայրենի երկրիդ մեջ օտար ես զգում, քանի որ հայրենի երկրիդ պոլիկլինիկայի բժիշկը քամհարանքով ու ծաղրանքով է վերաբերվում քեզ, որովհետև դու Արցախից ես։

Հայրենի երկրիդ մեջ օտար ես զգում, քանի որ հայրենիքիդ մեջ խանութում հրաժարվում են քեզ սպասարկել, երբ լսում են քո արցախյան բարբառը։

Հայրենի երկրիդ մեջ օտար ու լքված ես զգում, քանի որ շուրջ հինգ ամիս թոշակ չստանալով, քեզ պարզապես ասում են փող չկա, երբ կլինի կտանք։

Հայրենի երկրիդ մեջ օտար ես զգում, քանի որ ցեղսպանության ճիրաններից փրկված, ամեն ինչ կորցրած գալիս ես հայրենիք ու քեզ ապաստան ու կացարան տալու փոխարեն վարձակալվող տների գներն են բարձրացնում։

Հայրենիքիդ մեջ օտար ես զգում, քանի որ քո հայրենի անձնագիրը այլևս անձնագիր չէ։
Ու հայրենիքում օտար զգալով, օտար լինելով, օտար դառնալով մարդիկ պարզապես թողնում ու հեռանում են հայրենիքից՝ նախընտրելով օտար լինել օտար երկրում, ինչի համար ոչ ոք իրավունք չունի մեղադրել այդ մարդկաց։ 

Այս ցուցակը իրական միջադեպերի ու դժվարությունների միայն մեկ տոկոսն են, որ բախվում են արցախցիները ՀՀ-ում գրեթե ամեն օր։ Փորձեցի ցուցակում ընդգրկել հանրային կյանքի բոլոր ոլորտներում արցախցիների հետ տեղի ունեցած իրական միջադեպերից մեկական օրինակ, որոնց բախվել եմ ես կամ իմ ճանաչած մարդիկ, որպեսզի հասկանաք, թե ինչքան խորն է ու ծավալուն խնդիրը։ Իհարկե ցուցակը կարելի է ժամերով թվարկել։

Այո կան նաև սրտացավ, մարդկային արժեքներով օժտված հայրենակիցներ, որոնք իրոք փորձում են ինչ-որ բան անել, ինչ-որ բան փոխել (ինչի համար շնորհակալ եմ), բայց նրանք ամբողջի մեջ երևի հինգ տոկոսն են կազմում։ Իսկ մյուսները լավագույն դեպքում անտարբեր են։ Եթե միայն կարողանանք սրտացավ ու կարեկցող մարդկանց տոկոսը մի փոքր ավելացնենք, ապա ամեն ինչ կփոխվի դեպի լավը։
Պարզապես ուզում եմ որ կարեքցանքն ու սրտացավությունը մեծանա մեր հայրենիքում, դիմացինին հարգելն ու սիրելը դառնա մոդայիկ, իսկ վերոնշված միջադեպերն ոչ թե խրախուսվեն անտարբերությամբ, լռությամբ ու նույնիսկ բարձրաձայն խրախուսանքով, այլ՝ պարսավանքի ու ամոթանքի արժանանար հայրենակիցներիս կողմից ու այդ ժամանակ ամեն ինչ կսկսի փոխվել, ամեն ինչ կսկսի լավանալ ու այլևս ոչ ոք հայրենիքի մեջ իրեն օտար չի զգա, հայրենիքում բոլորը իրենց լավ կզգան ու չեն լքի հայրենիքը։
Իսկ ես պարզապես ասում եմ բոլորին ԵՍ ՀԱՅ ԵՄ, ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ, ԵՍ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԵՄ։
Նկարում իմ տան վերջին նախաճաշն է։ Այդ ժամանկ սնունդ պատրաստելու միակ միջոցն այս փայտե վառարանն էր։ Իսկ թշնամին արդեն հասել էր դիմացի անտառ։