ԱՄՆ միակ նախագահն էի, ում օրոք ՌԴ-ն ոչ մի երկիր չգրավեց․ Թրամփ

ԱՄՆ միակ նախագահն էի, ում օրոք ՌԴ-ն ոչ մի երկիր չգրավեց․ Թրամփ

Ես միակ նախագահն էի, ում օրոք Ռուսաստանը ոչ մի երկիր չգրավեց, քանի որ Պուտինի հետ շատ լավ էի շփվում։ Այդ մասին ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես ասացի. «Վլադիմիր, մի արա դա: Դուք գիտեք, որ մենք ընկերներ ենք: Մի գրավեք ոչ մի երկիր, քանի որ այդ դեպքում Մոսկվան մեծապես կտուժի»։ Ես նրան ասացի այդ մասին։ 

Բուշի օրոք նրանք ներխուժեցին Վրաստան, չէ՞: Օբամայի հետ նրանք գրավեցին Ղրիմը։ Բայդենի հետ նրանք փորձում են տիրանալ ամեն ինչին, և եթե դա տեղի ունենա, նա նույնիսկ չի իմանա, որ դա այդպես է պատահել: 

Ես միակ թեկնածուն եմ, ով կարող է այս խոստումը տալ. ես շատ հեշտությամբ կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը։ Շատ հեշտ։

Եվ, ի դեպ, դուք կունենա՛ք երրորդ համաշխարհային պատերազմ: Եթե ​​ինչ-որ բան չարվի, դուք կունենաք Երրորդ համաշխարհային պատերազմ»,- ասել է Թրամփն, ով արդեն հայտնել է 2024 թ․ նախագահական ընտրությունների մրցավազքին մասնակցելու իր մտադրության մասին։