Բելառուսի հետ սահմանին 17 հազար ուկրաինացի զինվոր է․ ի՞նչ է կատարվում

Բելառուսի հետ սահմանին 17 հազար ուկրաինացի զինվոր է․ ի՞նչ է կատարվում

17 հազարանոց ուկրաինական խմբավորումը ներկայումս կենտրոնացած է Բելառուսի սահմանի մոտ, հայտնում է Բելառուսի պետական ​​СТВ հեռուստաալիքը՝ վկայակոչելով հանրապետության Պետական ​​սահմանային կոմիտեին։

Բացի այդ, հեռուստաալիքի տվյալներով, Ուկրաինայի Ռովնենսկի մարզի  սահմանամերձ շրջաններում կառուցվում են նոր ֆորտիֆիկացիոն և ինժեներական կառույցներ, ստեղծվում է հակատանկային խրամատների երկրորդ գիծ։

Բելառուսի հետ սահմանակից շրջաններում Ուկրաինան ստեղծել է նաև ականապատ դաշտերի համակարգ, հայտնում է Պետական ​​սահմանային կոմիտեն։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախորդ շաբաթ կոչ է արել երկրի իրավապահ մարմիններին ուշադիր հետևել սահմանների պաշտպանությանը, քանի որ «թշնամիները կարող են օգտվել ցանկացած հնարավորությունից»՝ «սրելու» իրավիճակը հանրապետությունում։