Իսրայելին կոչ են արել չհարվածել Իրանին․ ի՞նչ այլընտրանք ունի ԵՄ-ն

Իսրայելին կոչ են արել չհարվածել Իրանին․ ի՞նչ այլընտրանք ունի ԵՄ-ն

Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսրայելին հակահարված չտալ Իրանի հարձակմանը։ 
Այս մասին հայտնում է ամերիկյան Politico թերթի եվրոպական խմբագրությունը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան դիվանագետին։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը ցանկանում էր «հասկացնել Նեթանյահուին, որպեսզի նա անմիտ քայլեր չանի»։ Մի քանի դիվանագետներ Politico-ին հաստատել են, որ ԵՄ երկրները միաձայն աջակցել են կոչին:

Սպասվում է, որ ԵՄ արտգործնախարարները ապրիլի 16-ին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների հարցը։

Ըստ թերթի աղբյուրների, եթե պատժամիջոցները միաձայն հաստատվեն, ապա դրանք կկիրառվեն արդեն այս շաբաթ։