ԱԺ-ն  650 հազարի բազկաթոռ է գնում

ԱԺ-ն  650 հազարի բազկաթոռ է գնում

Ազգային ժողովը պատրաստվում է 650 հազար դրամի բազկաթոռներ գնել։ Այս մասին նշված է ԱԺ-ի պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունում։ Ընդ որում, բազկաթոռների գնման համար նախահաշվային գին է սահմանվել 1 մլն դրամը։

Մենք փորձեցինք տեղեկանալ, թե քանի բազկաթոռ է պատրաստվում գնել ԱԺ-ն, գնումների բաժնից մեզ ասացին, որ խոսքը 20 բազկաթոռի մասին է, այսինքն՝ մեկ բազկաթոռի արժեքը 32 հազար դրամ է։

Նաև հարցրինք, թե ո՞ւմ համար են բազկաթոռները, սակայն ասացին, որ իրենք այդ տեղեկատվությանը չեն տիրապետում։ Ընդ որում, հաղթող ընկերությունը «Առկտուր» ՍՊԸ-ն է, մրցույթին մասնացել է նաև «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն։