Բախմուտը մնում է միայն մեր սրտերում․ Զելենսկի

Բախմուտը մնում է միայն մեր սրտերում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Բախմուտն այլևս Ռուսաստանի վերահսկողության տակ է Ճապոնիայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերն այլևս չեն վերահսկում Բախմուտը:

Reuters-ի փոխանցմամբ`լրագրողների հարցին, թե արդյոք Ուկրաինան վերահսկում է Բախմուտը, նա պատասխանել է.

«Կարծում եմ՝ ոչ… այսօր այն մնում է միայն մեր սրտերում»:

Հիշեցնենք, որ երեկ գիշեր ՌԴ նախագահը շնորհավորել էր զինվորականներին.

«Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վագներցիներին և ՌԴ ԶՈւ զինվորականներին Արտեմովսկի (Բախմուտ) ազատագրման կապակցությամբ»,-հայտնել են Կրեմլից։