ՆԳՆ նախարարին մտադիր են պատժել մեքենան արագ վարելու համար

ՆԳՆ նախարարին մտադիր են պատժել մեքենան արագ վարելու համար

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սուելա Բրեյվերմանը հայտնվել է սկանդալի կենտրոնում։

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների պահանջով կարող է հետաքննություն սկսվել պաշտոնյանի դեմ՝ մեքենան թույլատրվածից արագ վարելու գործի շրջանակում։
Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։
Նշվում է, որ Բրեյվերմանը ենթականերին խնդրել է իր համար վարորդական մասնավոր դասընթաց կազմակերպել այն բանից հետո, երբ նա 2022 թվականի հուլիսին տուգանվել է արագությունը գերազանցելու համար։

Փաստն այն է, որ համապատասխան կուրս անցնելը Բրեյվերմենին թույլ կտա խուսափել իր վարորդական իրավունքների վրա տուգանային միավորներ կուտակելուց։ 
Ի դեպ, ընդդիմությունը նախարարի այս գործողությունները որակել է որպես պաշտոնի չարաշահում։