Ստի ոտքը կարճ է, պրն. քաղաքապետ

Ստի ոտքը կարճ է, պրն. քաղաքապետ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է․

«Ստի ոտքը կարճ է, պրն. քաղաքապետ

Օրեր առաջ մենք պարզեցինք, որ քաղաքապետն իր թիմով աշխատում է մեղմ ասած ոչ թափանցիկ, որ սուտ էր այն պնդումը՝ քաղաքը ձեռք է բերել 56 մեքենա, քաղաքը դրանց մի մասն է ձեռք բերել, մյուս մասը «նվեր» է։ Երբ մենք հնչեցրեցինք անուններ, քաղաքապետն առանց նշույլ անգամ ամաչելու և վատ զգալու մեզ մեղադրեց ստելու մեջ։

Պրն. քաղաքապետ, մե՞նք ենք ստում, թե՞ Դուք։

Գուցե պարկեշտություն ունենաք և ներողություն խնդրեք»։