Ամերիկյան նոր միջուկային ռումբերը, պարզվում է, ունեն դեֆեկտներ

Ամերիկյան նոր միջուկային ռումբերը, պարզվում է, ունեն դեֆեկտներ

Ամերիկյան B61-12 եւ W88 ALT 370 միջուկային կառավարվող ռումբերը, պարզվում է, որ ունեն դեֆեկտներ եւ դրանց թողարկումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է Defence News-ը, վկայակոչելով Միջուկային անվտանգության ազգային վարչության հրապարակած տեղեկությունները։

Նշված ռումբերի սերիական արտադրությունը պետք է սկսվեր արդեն հաջորդ տարի, սակայն սթրես-թեստերը բացահայտել են մի շարք լուրջ դեֆեկտներ, որոնցով պայմանավորված էլ որոշում է կայացվել հետաձգել սերիական արտադրությունը, մինչեւ դրանց վերացումը։ Այս խնդիրների վերացումը կարժենա 7,6 միլիարդ դոլար։