Ինչ կապ կա անքնության եւ անհանգիստ մանկության միջեւ․ գիտական բացահայտում

Ինչ կապ կա անքնության եւ անհանգիստ մանկության միջեւ․ գիտական բացահայտում

Ավստրալացի գիտնականները պարզել են, որ անհանգիստ երեխաները արդեն հասուն տարիքում ամենահաճախն են տառապում անքնությունից։ Այս մասին հայտնում է JAMA Network Open-ը։ Համաձայն հետազոտությունների, երեխաները, որոնք չեն պահպանում օրվա գրաֆիկն ու ունենում են վարքագծային խնդիրներ, առավել հաճախ, արդեն հասուն տարիքում, ունենում են անքնություն։ Նման եզրակացության մասնագետները հանգել են՝ վերլուծելով ավելի քան 16 հազար մարդու առողջական տվյալ։ Հետազոտությունների համար հավաքվել եւ վերլուծվել են 16-42 տարեկան անձանց առողջական տվյալները։ Հետազոտություններն արվել են հինգ տարի շարունակ։