«Չեռնոբիլ» սերիալը ստացել է «Էմմի» մրցանակ

«Չեռնոբիլ» սերիալը ստացել է «Էմմի» մրցանակ

Լոս Անջելեսում կայացել է «Էմմի» մրցանակի 71-րդ պրայմ-թայմ մրցանակաբաշխությունը։ Լավագույն մինի սերիալ անվանակարգում մրցանակի է արժանացել «Չեռնոբիլ» սերիալը։ Այս մասին հայտնում է ռուսական «Газета»-ն։ Սերիալի հեղինակ Քրեյդ Մեյզինը հայտարարել է, մրցանակն ստանալիս, որ իր ստեղծած ֆիլմը կօգնի հասկանալու համար, թե որքան վտանգավոր է կեղծիքը։