Ցեղասպանությունը հանցանք է. հայերի և եզդիների ճակատագրերը նման են իրար

Ցեղասպանությունը հանցանք է. հայերի և եզդիների ճակատագրերը նման են իրար

Գրել էինք, որ ԱԺ արտահերթ նիստ է մեկնարկել: Նիստի օրկարգում մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկու ընթերցմամբ քննարկելու հարցը:

Առաջարկվում է օգոստոսի 3-ը նշել որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշտակի օր:

«Ցեղասպանությունը հանցանք է մարդկության դեմ, ինչը ոչ ճիշտ և ոչ պատշաճ դատապարտման ուղիղ արդյունք և հետևանք է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության: Հայերի և եզդիների ճակատագրերը բավականին նման են իրար, և մեր ճակատագրերը միշտ խաչվել են, և մենք պատմության տարբեր թատերաբեմերում միշտ հանդիպել ենք նույն իրավիճակներին և հայտնվել նույն իրավիճակներում»,- իր ելույթում քիչ առաջ ասաց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«2014 թվականին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են իսլամիստների ձեռքում, և նրանց ճակատագրերն անհայտ են: 100 հազարավոր եզդիներ դեռ գտնվում են ճամբարներում: Այն, ինչ 21-րդ դարում գտնվում է մեր աչքի առաջ, անընդունելի եմ համարում»,- ասաց Ռուստամ Բաքոյանը: