Կենտրոնական Ամերիկայում հայտնաբերվել է վթարված ինքնաթիռ՝ առանց մարդկային հետքի

Կենտրոնական Ամերիկայում հայտնաբերվել է վթարված ինքնաթիռ՝ առանց մարդկային հետքի

Կենտրոնական Ամերիկայում հայտնաբերվել է վթարի ենթարկված ինքնաթիռ, որտեղ, սակայն մարդկային ոչ մի հետք չկա, ու հիմա տեղի ոստիկանությունը փորձում է պարզել այս խորհրդավոր ավիաաղետի մանրամասները։ Այս մասին հայտնում է Рен.тв-ն։ Հարվածից օդանավը երկու մասին է բաժանվել։ Զարմանալին այն է, որ օդանավի մեջ չկան ոչ անձնակազմի, ոչ ուղեւորների իրեր, մարդկային ներկայության մասին վկայող որեւէ հետք։ Իրավապահները հայտնել են, որ այդ տարածքում վերջերս են ոչնչացրել անօրինական թռիչքա-վայրէջքային հարթակներ, որոնցից օգտվել են տեղի թմրավաճառները։ Չի բացառվում, որ կործանված օդանավով եւս թմրանյութեր են տեղափոխելիս եղել, սակայն սա հաստատող որեւէ ապացույց նույնպես չկա։