ԱԳՆ-ում ժամանակը երկու տարով հետ են պտտել

ԱԳՆ-ում ժամանակը երկու տարով հետ են պտտել

Այսօր «Հրապարակի» էլեկտրոնային փոստին, ժամը 17։53 մի տարօրինակ նամակ ստացանք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Հաղորդագրության մեջ նշված էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Կանադայի դեսպանության՝ Հայաստանի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի միջոցառմանը եւ դիմելով դեսպան Քյորին, ասել է․․․ու մի երկարաշունչ տեքստ։ Մեզ թվաց, թե Զոհրաբ Մնացականյանին պաշտոնանկ են արել եւ Էդվարդ Նալբանդյանը վերադարձել է իր պաշտոնին։ Սակայն պարզվեց, ինչպես մյուս կառավարման օղակներում, ԱԳՆ-ում նույնպես քաոս է ու անտերություն։

Մեզ համար արդեն սովորական են դարձել պետական մարմիններից ստացվող պաշտոնական տեքստերում բազում ուղղագրական ու մտքի սխալները։ Սովորական բան է՝ երբ մի պաշտոնական նամակին հաջորդում է խնդրանք-աղերսագիրը, թե՝ խնդրում ենք այս տեքստն օգտագործել, քանի որ նախորդում սխալներ, վրիպումներ են եղել։ Բայց որ մի ողջ նախարարություն, որն ահռելի մամուլի վարչություն ունի եւ հսկա աշխատակազմ, կարող է 2 տարի ժանանակից հետ ընկնել եւ լրատվամիջոցներին ուղարկել 2017 թվականի հունվարի 30-ի հաղորդագրությունը, անգամ մենք չէինք սպասում։