Ինչպե՞ս դիմավորել Ջրային Վագրի տարին

Ինչպե՞ս դիմավորել Ջրային Վագրի տարին

Առաջիկա տարին, ըստ չինական, օրացույցի Սև ջրային վագրի  տարի է: Թեև այն ուժի մեջ կմտնի  փետրվարի 1-ից,  աստղաբանները խորհուրդ  են տալիս նախապես ընտելացնել ուժեղ և հզոր գիշատչին։

Աստղաբանության դպրոցի հիմնադիր Իննա Լյուբիմովան նշում է, որ 2022 թվականը հաջող կլինի նրանց համար, ովքեր տարին  թագավորական մասշտաբով կդիմավորեն։ «Շատ շուտով իշխանությունը կանցնի Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակին՝ թագավորական Յուպիտերին: Նա պրագմատիկ Սատուրնին կիջեցնի  պատվանդանից»,- բացատրում է նա:

Ուստի Տիեզերքին և տարվա ապագա խորհրդանիշին հանգստացնելու համար ժամանակն է մոռանալ ձեր սիրելի սպորտային տաբատի, ջինսե տաբատի և առօրյա ոճի մասին, որին բոլորը սովորել  են համաճարակի ժամանակ։
«Ընտրեք տոնական մինչև հատակ հասնող զգեստներ կամ սև փողկապ դրես-կոդ: Սա այն երեկոն է, երբ պետք չէ վախենալ ծավալուն դեկորից, փքված թևերից և կրինոլինե կիսաշրջազգեստներից, և ժամանակն է, որ տղամարդիկ կոստյումը հանեն պահարանից»,- խորհուրդ է տալիս աստղաբանը։

Գործվածքներից կատարյալ են թավիշը, օրգանզան, իսկ դեկորից՝ լուրեքսը, հուլունքներն ու անգամ՝ փետուրները: Աքսեսուարները նույնպես պետք է լինեն շողշողացող ,օրինակ՝ ոսկի, ադամանդ կամ բարձրորակ զարդեր։

Բնական մորթին, ինչպես նաև այն ամենը, ինչ գծավոր և բծավոր է,  թաքցրեք:
«Տոնական հանդերձանք ընտրելիս շատերը փորձում են այն համապատասխանեցնել  տարվա խորհրդանիշին: Այս դեպքում դա անտեղի է: Վագրը չի հանդուրժում մրցակիցներին, ուստի ավելի լավ է կրել պարզ գործվածքներ», – խորհուրդ է տալիս Իննա Լյուբիմովան:

Թավիշ

Դիզայներները հաճախ իրենց հավաքածուներում ներառում են հագուստներ այս կտորից: Այն միշտ էլեգանտ, բարդ, դյութիչ տեսք ունի, իսկ ցուրտ սեզոնին նաև տաք է։
«Velvet-ը արքայական թանկ  տեսք ունի միշտ»,- ասում է պրոֆեսիոնալ դիմահարդար Իրինա Գրիշինան:

Նա բացատրում է, որ հագուտսը պետք է  ստեղծվի կոնտրաստների  հիման վրա. օրինակ՝ համադրել սև տաբատը հատապտղի գույնի վերնաշապիկի հետ: Իսկ սեքսուալությունն ընդգծելու համար, ըստ ոճաբանի, միշտ կարելի է կտրվածքներ օգտագործել։

«Մերկ մեջքը, խորը դեկոլտեն կամ երկար բացվածքները  գեղեցիկ, սեքսուալ և կանացի են, գլխավորը չափն չանցնելն է և երևակայության համար տեղ թողնելը»,- ավելացնում է Իրինան։

«Հագուստը կարող եք լրացնել Paco Rabanne-ի պես մետաղական փայլով կաշվե կոշիկներով կամ 1980-ականների ոճով լայն կաշվե գոտիով՝ մեծ ճարմանդով: Սա այն տեխնիկան է, որն օգտագործում էր Իվ Սեն Լորանը՝ աքսեսուարներ՝ մեծ քարերով ,զարդեր և մետաղի փայլ: Թավիշը  «սիրում է» այս համադրությունը»,- ընդգծում է ոճաբանը: