Ուկրաինան անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին, կան զոհեր. ՌԴ ՊՆ

Ուկրաինան անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին, կան զոհեր. ՌԴ ՊՆ

Այս գիշեր Մոսկվայի ժամանակով ժամը 03:00-ից մինչև 03:30-ը ուկրաինական զորքերը «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով կասետային զինատեսակներով և «Տու-143 Ռեյս» անօդաչու սարքերով հարվածել է Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին, որտեղ զինվորական օբյեկտներ չկան: Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ըստ գերատեսչության՝ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են արձակված բոլոր 3 հրթիռները, սակայն դրանցից մեկի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա։ Գնդակոծության հետևանքով զոհվել է 3 մարդ։ Մասամբ ավերվել է 11 բազմաբնակարան և մոտ 40 մասնավոր շենք։