Կրեմլը Նիկոլին չի պաշտպանի

Կրեմլը Նիկոլին չի պաշտպանի

Տպավորություն կա, որ նիկոլական թիմը փորձում է գաղափարապես (գուցե նաեւ՝ ֆիզիկապես) նետվել դեպի Արեւմուտք։ Պատճառն էլ է պարզ․ նիկոլական թիմը հասկանում է, որ սպառում է Ռուսաստանին օգտակար լինելու ռեսուրսը: Նիկոլը կարծում է, թե երկիրն ավերելուց, այսքան արյունից ու թալանից հետո բավական է ասել «Արեւմուտք» ու հայհոյել Ռուսաստանին, եւ նրան փրկօղակ կնետեն Վաշինգտոնից ու Բրյուսելից։ Սա աշխարհաքաղաքականության նիկոլական պարզունակ ընկալման եւս մի արտահայտություն է, այն պարզունակության, որին զոհ գնացին հայրենիքի մի մեծ հատվածը եւ 5 հազար երիտասարդները։ Այս կարծիքը հայտնել էր քաղաքագետ Աղասի Ենոքյանը, երբ դեռ գլխավոր շտաբի՝ Նիկոլին ուղղված հրաժարականի պահանջը չէր հնչել: Ի՞նչ է նշանակում Լավրովի հայտարարությունը, թե իրավիճակը Հայաստանում Ռուսաստանը գնահատում է որպես Հայաստանի ներքին գործը։ Ռուսաստանը կպաշտպանի՞ Նիկոլին: «Չի պաշտպանի,- պատասխանեց քաղաքագետը,- «Իսկանդերի» մասին խոսելիս Նիկոլն արդեն գիտեր, որ Կրեմլն իրեն սպանդանոց է հանձնում»: 

Չնայած ներկայիս պահը լարված է, բայց քաղաքացիական բախումներ, ըստ Աղասի Ենոքյանի, չեն լինի: Հիշեցնենք, որ մինչեւ վերջերս ռուս քաղաքական գործիչները համեմատաբար լոյալ էին արտահայտվում ՀՀ վարչապետի մասին, ապա՝ չպայթած ռուսական հրթիռային համակարգերի մասին նրա խոսքից հետո, բացասական ու հեգնալից մեկնաբանություններ արվեցին: