Եթե բաժանենք 1 մլն 200 հազարը`375 հազարի, կստացվի 319 տոկոս. Քերոբյան (տեսանյութ)

Եթե բաժանենք 1 մլն 200 հազարը`375 հազարի, կստացվի 319 տոկոս. Քերոբյան (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարցրինք` ինչպե՞ս կբացատրի իր այն միտքը, որ այս տարի նախորդ տարվա համեմատ տուրիզմի ոլորտում 319 տոկոս աճ ենք ունենալու: Եվ սա այն դեպքում, երբ 2020-ին Հայաստան տուրիստ գրեթե չի եկել:

Բայց Քերոբյանն ասաց, որ 2020-ի առաջին ամիսներին ունեցել ենք տուրիստների որոշակի քանակություն, մասնավորապես` 2020 թվին Հայաստան է եկել մոտ 375 հազար տուրիստ, իսկ այս տարի ակնկալում են` մոտ 1 մլն 200 հազար տուրիստ ընդունել, և եթե բաժանենք 1 մլն 300 հազարը 375 հազարի, կստացվի 319 տոկոս:

Մանրամասն՝ տեսանյութում