Պատրաստ են նոր տարածքներ հանձնել ՀՀ տարածքից

Պատրաստ են նոր տարածքներ հանձնել ՀՀ տարածքից

Կառավարությունը ի վերջո պիտի հասկանա, որ իրենց ժամանակն արդեն անցել է։ Մենք չենք կարող հանդուրժել այս իշխանություններին, մենք չենք կարող հանդուրժել այն իշխանություններին, որոնք չունեն պետության գիտակցում, որոնք չունեն արժանապատվության գեթ մեկ աստիճան։ Այս մասին քիչ առաջ «Ազատագրական շարժման» հերթական հանրահավաքի ընթացքում իր ելույթում ասաց շարժման անդամներից լրագրող Նաիրի Հոխիկյանը։

«Այս իշխանությունները սահմանագծման ու սահմանազատման քարտեզները քննարկելիս կրկին խաբում են մեզ։ Հայտարարում են, թե 1920-ականների քարտեզներն են լինելու, բայց արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ քննարկվում է այն քարտեզը, որը եղել է 1990-ին՝ Սովետական միության փլուզման ժամանակակ։ Սա նշանակում է, որ այս իշխանությունները պատրաստ են թշնամուն հանձնել Հայաստանի հանրապետությունից նոր տարածքներ։ Ոտքի կանգնեք, միացեք շարժմանը»,- ասաց Հոխիկյանը։

Հիշեցնենք՝ շարժման երեք հիմնական պահանջներն են՝ հանրայնացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, թշնամուն Սյունիքով միջանցք չտրամադրել և զինել բանակը։