Բիլ Գեյթսը զիջում է դիրքերը

Բիլ Գեյթսը զիջում է դիրքերը

Louis Vuitton Moët Hennessy (LVMH) ընկերությունների խմբի ղեկավար Բեռնար Առնոն առաջ է անցել Բիլ Գեյթսից մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկում։ Այս մասին հայտնում է Forbes հանդեսը։ Նրա կարողությունը դարձել է 107 միլիարդ դոլար։ Բիլ Գեյթսի կարողությունը կազմում է 106,8 միլիարդ դոլար։ Առաջին տեղում շարունակում է մնալ Ջեֆ Բեզոսը՝ 112․4 միլիարդ դոլար կարողությամբ։