«Լիվերպուլը» հույս ունի Մբապեի տրանսֆերին արդեն հաջորդ տարի 

«Լիվերպուլը» հույս ունի Մբապեի տրանսֆերին արդեն հաջորդ տարի 

«Լիվերպուլը» մշտական կապի մեջ է «ՊՍԺ» հարձակվող Կիլիան Մբապեի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Ըստ հրապարակման, անգլիական ակումբը հույս ունի, որ մարզիկի տեղափոխման պայմանագիրը կկարողանա կնքել արդեն հաջորդ տարվա ամռանը։

Անգլիացիներին այս հարցում լուրջ մրցակից է Մադրիդի «Ռեալը»։ Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ մարզիկը «ՊՍԺ» ղեկավարությանը տեղեկացրել էր, որ սեզոնի ավարտից հետո ցանկանում է հեռանալ ակումբից։ Ամենայն հավանականությամբ նա իր կարիերան կշարունակի Իսպանիայում կամ Անգլիայում։ Մբապեն «ՊՍԺ»-ում է 2017 թվականից։ Հանդես է գալիս որպես ազատ գործակալ։