Ա՜յ քեզ՝ պրոֆեսիոնալ

Ա՜յ քեզ՝ պրոֆեսիոնալ

Արցախի նորակազմ խորհրդարանի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը, որ ընտրվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, տպավորություն ունի, որ «այդ ԱԺ-ում տեղ գտան անձինք, որոնց մի մասին հասարակությունը չի ճանաչում, կան մարդիկ, ովքեր չունեն օրենսդիր մարմինը ներկայացնելու անհրաժեշտ ունակություններ»: 

Դա, իհարկե, նրա անձնական կարծիքն է: Բալայանը խորհրդարանական գործունեության երկարամյա փորձ ունի, նախորդ գումարման Ազգային ժողովում զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը: Բայց տեսեք, թե նույն հարցազրույցում ինչ է ասում. «Մեր (Դաշնակցության՝ Վ. Ա.) մտեցումը հետեւյալն է. արցախյան հիմնահարցը պետք է բխի արցախյան Սահմանադրությունից»: Սա արդեն «պրոֆեսիոնալիզմի» բարձրակետն է: Ինչպե՞ս հասկանալ: Արցախի սահմանադրությունը հիմնահարցի լուծման մեկնակե՞տն է: Երեւի այդպես է ցանկացել ասել Բալայանը, բայց «ստացվել է՝ ինչպես միշտ»: Խորհրդարանի առանցքային հանձնաժողովի նախագահն ի՞նչ ազդակ է հղում արտաքին աշխարհին, միջնորդներին: Որ մենք բանակցելու ոչի՞նչ չունենք:  Իսկ հնարավոր հետեւանքների համար պատասխանատվություն ստանձնու՞մ է: Ինքը կամ Դաշնակցությունը: