G7-ը կարևոր հայտարարություն կանի Ուկրաինայի հարցով

G7-ը կարևոր հայտարարություն կանի Ուկրաինայի հարցով

G7 երկրների ղեկավարները հուլիսի 12-ին կհայտարարեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գծով ավագ տնօրեն Ամանդա Սլոութը։

«Նախագահ Բայդենը և «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները նախագահ Զելենսկու հետ միասին հանդես կգան մեծ հայտարարությամբ»,- ասել է պաշտոնյան։

Նրանք կհայտարարեն բանակ կառուցելու հարցում Կիևին օգնելու մասին, որի նպատակն «ապագա հարձակումները կանխելն է», ասել է Սլոութը:

Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ երաշխիքները կներկայացվեն հուլիսի 12-ին՝ գագաթնաժողովի ավարտին։