ԵՄ-ն 6 ամսով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 6 ամսով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

ԵՄ խորհուրդը վեց ամսով՝ մինչև 2024 թվականի հունվարի վերջը երկարաձգել է Ռուսաստանի դեմ բոլոր տնտեսական պատժամիջոցները։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է ԵՄ խորհրդի՝Բրյուսելում տարածված հայտարարության մեջ։

«Խորհուրդն այսօր որոշում է կայացրել վեց ամսով՝ մինչև 2024 թվականի հունվարի 31-ը երկարաձգել Ռուսաստանի տնտեսության ոլորտների դեմ սահմանափակող միջոցները», - ասվում է հայտարարության մեջ։