ԱՄՆ-ն մտադիր չէ Ռուսաստանի դեմ նոր սանկցիաներ կիրառել 

ԱՄՆ-ն մտադիր չէ Ռուսաստանի դեմ նոր սանկցիաներ կիրառել 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր չէ նոր սանկցիաներ կիրառել Ռուսաստանի, մասնավորապես՝ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Politiico պարբերականը։ Ըստ հաղորդման, նման որոշման հետ Կոնգրեսում համաձայն չեն։ Հատկապես հակառուսական նոր սանկցիաների  ջատագովն է դարձել սենատոր Թեդ Կրուսը։

Նշվում է, որ Կրուսը «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ սանկցիաների որոշումն ընդունել տալու համար նույնիսկ ձգձգում է տարբեր երկրներում ամերիկյան դեսպանների նշանակման պրոցեդուրաները, ինչը բացասաբար է ազդում միջազգային ասպարեզում ամերիկյան պետության հեղինակության վրա։ Սակայն Սպիտակ տանից հասկացրել են սենատորին, որ Բայդենը իր նախագահության օրոք Ռուսաստանի դեմ սանկցիաներ չի կիրառելու։