Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը որևէ ապացույց չունի

 Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը որևէ ապացույց չունի

Ադրբեջանը ոչինչ չի արել, որպեսզի, ինչպես նշված է 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման մեջ, ապահովելու, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած և վերադառնալ ցանկացող անձինք կարողանան դա անել անվտանգ և անարգել կերպով։ Տարիներ շարունակ սպառնալուց հետո՝ Ադրբեջանը իրականացրեց տարածաշրջանի էթնիկ զտումը և այժմ ուժեղացնում է այն՝ համակարգված կերպով ջնջելով հայերի ներկայության բոլոր հետքերը, ներառյալ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը: Այս ամենը տեղի է ունենում հենց հիմա՝ մինչև դատարանում ընթանում է գործի քննությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը որևէ ապացույց չունի, միայն ներկայացնում է կեղծ, հորինված, իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ։ Այո, Ադրբեջանը ոչինչ չի արել Լեռնային Ղարաբաղ հայերի անվտանգ վերադարձն ապահովելու համար, ինչի կոչ է արել ՄԱԿ-ի Միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ի իր որոշման մեջ»,- ասել է նա: