Չի կարելի հույս դնել հակամարմինների վրա՝ պատվաստումից առաջ․ ԱՀԿ

Չի կարելի հույս դնել հակամարմինների վրա՝ պատվաստումից առաջ․ ԱՀԿ

ԱՀԿ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս օգտագործել հակամարմինների թեստը՝ պատվաստվելու մասին որոշում կայացնելիս։ Այս մասին հայտնում է РБК-ն։

Ըստ մասնագետի, իմունիտետի գնահատումը հանդիսանում է բարդ խնդիր եւ բավականաին բարդ լաբորատոր գործընթացներ է ենթադրում։ Իսկ այն, որ սովորական թեստերը կարող են «ասել», որ մարդու օրգանիզմում տվյալ պահին որոշակի քանակությամբ հակամարմիններ կան, դեռեւս չի նշանակում, որ դրանք կարող են ապահովագրել ամբողջովին մարդուն վարակվելուց։ Իսկ առավել ցանկալի է, որ մարդիկ պատվաստվեն։ Միայն պատվաստմամբ է հնարավոր կոլեկտիվ իմունիտետի ձեռքբերումը, ամփոփել է մասնագետը։