ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը չպատասխանեց լրագրողների հարցերին․ նա Եռաբլուրում էր

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը չպատասխանեց լրագրողների հարցերին․ նա Եռաբլուրում էր

3 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը սկսեց 44-օրյա պատերազմը։ Պաշտոնյաները, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, քաղաքացիները այցելում են Եռաբլուր։

Քիչ առաջ այստեղ էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Նա եւ դեսպանատան աշխատակիցները հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմում զոհված զինծռայողների հիշատակին կառուցված պատի մոտ, ապա նաեւ դեսպանը ծաղիկներ խոնարհեց զոհվածների շիրիմներին: Նա լրագրողների հարցերին չպատասխանեց։