Բուլղարիան Թուրքիան ու Սերբիան կկապի գազամուղով

Բուլղարիան Թուրքիան ու Սերբիան կկապի գազամուղով

«Булгартрансгаз» ընկերությունն ու սաուդական «Arkad Engineering»-ը 1,102 միլիարդ եվրոյանոց պայմանագիր են ստորագրել, որով կկառուցվի գազամուղ՝ Թուրքիայից մինչեւ Սերբիա։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ այն կընդունի եւ կտեղափոխի «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղով տրանսպորտայնացված գազը։ Նախնական պլանի համաձայն, «Բուլղարական հոսք» անունը կրելիք գազամուղն ունենալու է 474 կմ երկարություն։ Շինարարությունը կտեւի 615 օր։