Նկարը տեսա ու չէի ուզում հավատալ, որ ճիշտ եմ ճանաչել. Սոֆյա Հովսեփյան

Նկարը տեսա ու չէի ուզում հավատալ, որ ճիշտ եմ ճանաչել. Սոֆյա Հովսեփյան

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գևորգ ջա՜ն:
Փամբակի ճամբարում իմ խմբից էր Գևորգն ու իր նման ինչքան ակտիվ ու ժիր տղաներ կային՝ կենսուրախ, հումորով ու առույգ : Մի օր եկավ , ասաց.
-Ընկեր Սոֆյա , դատավորի, որ ընկեր Արտակը թողնի պարենք :
- Ի՞նչ պետք է պարես Գևորգ ջան , որ դասավորեմ :
-Դուք դասավորե՛ք կտեսնեք:
Դե ընկեր Արտակի հետ խոսեցի , տղաներով միացրեցին ու Գևորգս սկսեց «Լեզգինկա» պարել: Շատ սիրուն էր պարում , բայց հենց ավարտեց , եկավ հարցրեց .
-Հը , ընկեր Սոֆյա լավ պարեցի՞:
- Շա՜տ սիրուն , բայց հայ տղեն պետք է «հայերեն պարի »:
-է՜, էլ չսկսեք:
Իրար հետ սկսեցինք պարել , եթե ճիշտ եմ հիշում քոչարի :

Խումբը գնաց, բայց մնաց ամուր ու բոլորն ընկերներ դարձան , ամեն մեկը մի մարզից ,մի գյուղից ու քաղաքից :
Մի տարի անց դիմորդ էր ու պատահական հանդիպեցի թիվ 20 դպրոցի պարիսպների մոտ :
- Բարև ընկեր Սոֆիա, քննության եմ , կօգնենք չէ , որ լավ հանձնեմ , պիտի գնամ Ռուսաստան սովորելու :
- Գևորգ , բայց կվերադառնաս չէ՞ :
- Հա , հերս չի թողնի մնամ , գնամ սովորեմ ու գամ :
Հաջորդ օրը նայում էի ցուցակը ,անցել էր ,մեկ -մեկ գրում էր այնտեղից : Փաստորեն սովորել, վերադարձել էր հայրենիք ու սպա էր Մատաղիսում :
Գևորգ ջան հայոց լեռներում հայերեն պարելով անմահացար :
Նկարը տեսա ու չէի ուզում հավատալ , որ ճիշտ եմ ճանաչել : Երանի՜ , չհարցնեի:
Գիտեմ երկնքում ժպիտը դեմքիդ «Հայերեն ես պարում»:
Հանգչիր խաղաղությամբ»: