ԱՄՆ-ն այս անգամ կների «Վագներ »-ին․ WSJ

ԱՄՆ-ն այս անգամ կների «Վագներ »-ին․ WSJ

ԱՄՆ-ը մտադիր է հետաձգել նոր պատժամիջոցների կիրառումը «Վագներ» ՌՄԿ-ի դեմ՝ Ռուսաստանում ստեղծված իրավիճակի ֆոնին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտավախություն ունի, որ «Վագներ»-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելով՝ կարող է անուղղակիորեն «կողմ դառնալ» Ռուսաստանի ղեկավարության հետ։ 

«Վաշինգտոնը չի ցանկանում այս [իրավիճակում] թվալ, թե այս կամ այն ​​կողմից է», - մեջբերում է WSJ-ն աղբյուրի խոսքերը:

Պարբերականի տվյալներով՝ Պետդեպը ծրագրել էր լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել «Վագներ »-ի նկատմամբ հունիսի 27-ին՝ Աֆրիկայում նրա գործունեության պատճառով։