Կանի արդյոք դաջվածք Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո

Կանի արդյոք դաջվածք Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո

Ես չեմ սիրում դաջվածքներ և չէի անի դաջվածք՝ որպես սկուդետոն նվաճելու խորհրդանիշ։ Եթե չեմպիոն դառնանք, դա կմնա իմ գլխում և իտալական ֆուտբոլի պատմության գրքում։ Դա ինձ բավական է: Այս մասին հայտարարել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրում «Ինտեր»-ը , հիշեցնենք, երեկ հյուրընկալել էր «Կալյարի»-ին:

Միլանում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:«Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Մարկուս Տյուրամը ու Հական Չալհանօղլուն, իսկ «Կալյարի»-ից` Էլդոր Շոմուրոդովը և Նիկոլաս Վիոլան:

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 65-րդ րոպեին։

Այս տուրից հետո էլ «Ինտերը» 83 միավորով գլխավորում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը: