Ախ, Սերժ, Սերժ, ո՞նց չէիր կարողանում այս քայլերն անել 2018-ին

Ախ, Սերժ, Սերժ, ո՞նց չէիր կարողանում այս քայլերն անել 2018-ին

Երեկ մենք արդեն գրել ենք, որ ժողովրդական շարժումը՝ հանուն Արցախի ու Հայաստանի պայքարի ալիքը խեղդելու համար Նիկոլ Փաշինյանը գործարկել է ՀՀ Քննչական կոմիտեն։ Այսինքն, եկել է ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի «վճարելու» ժամը։ Պարզ է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շատ չեն վստահում, ԱԱԾ-ն անհարմար է կիրառել այս գործի համար, իսկ Սասուն Խաչատրյանի Հակակոռուպցիոն կոմիտեն այլ գործառույթներ ունի եւ սորոսականների հսկողության տակ է։ Մնում է՝ Քննչական կոմիտեն, որը մի քանի օր է քրտնամխած գործի է անցել՝ քրեական գործ են հարուցում ամեն հայհոյողի, ամեն փողոց փակողի նկատմամբ։ Նպատակը պարզ է՝ վախեցնել, որ շարժումը մարի եւ մարդիկ վախենան փողոց դուրս գալ։ Իսկ այսօր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների, ուշադրություն դարձրեք՝ ծանր հանցագործությունների, քննության բաժնում գործ է հարուցվել կամ նյութեր են նախապատրաստում՝ «քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, այն է՝ Երևան քաղաքի մի շարք երթևեկելի հատվածներ բեռնատարներով առերևույթ հարկադրաբար փակելու դեպքերի» հետ կապված։ Այսինքն՝ փողոց փակելը համարել են հանցանք, ենթադրել են, որ դա արվել է հարկադրաբար՝ այսինքն, վարորդներին ստիպել են գալ եւ փողոցը փակել ու քննում են։

Ախ Սերժ, Սերժ, ինչպես չէիր մտածել, որ 2018 թվականին փողոցները փակողների, ցուցարարների դեմ նման գործեր հարուցես։ Աղվան Գառնիկիչ, կարծեմ դու էիր, չէ՞ Քննչական կոմիտեի ղեկավարն այդ ժամանակ։ Այ, որ 2018 թվականին նման գործեր հարուցեիր, հիմա բերդում չէիր լինի ու չէիր խնդրի, որ 50-60 միլիոն դրամ տաս՝ ժամանակավոր ազատություն ստանաս՝ մինչեւ դատավճիռդ։ Բա էն Գեորգի Կուտոյանը՝ կարո՞ղ էր, չէ, 18-ի շարժման ղեկավարներին լցնել ԿԳԲ-ի պադվալները ու մի 10 օր պահել՝ մինչեւ սաղ կցրվեին տներով։ Ինքն էլ հիմա ողջ- առողջ կլիներ՝ ջահել-ջիվան ինքնասպան չէր լինի։ 

Ո՞վ էր մյուսը․ հա, Գեւորգ Կոստանյանը, որ ոչ բարով գլխավոր դատախազ էր, հիմա վտարանդի է դառել՝ տնից-տեղից կտրված 4 տարի է ռուսաստաններում է, չի կարողանում Հայաստան գալ, չնայած խնդրեց՝ հետախուզումը հանեք, գամ նախաքննության մարմնին ցուցմունք տամ։ Ոստիկանապետ Վովա Գասպարյանի մասին էլ չեմ ասում՝ ամբողջ ունեցվածքը, վարորդների ու թիկնապահների ունեցվածքն էլ հետը կալանքի տակ է, խլելու են առանց աչք թարթելու, քրեական գործերից էլ աչք չի բացում։ Այ, եթե 2018 թվականին մի քիչ խելացի ու միասնական լինեիք, պետական կառույցներով ու ուժայիններով, հաստատ երկիրը տանուլ չէինք տա։ Իսկ եթե գոնե ձեր միջից մի հոգի խելացի լիներ ու իշխանությունը ժամանակին ու ըստ կարգի փոխանցեր ուրիշին, հիմա սենց անօգնական ու նվաստացած վիճակում չէինք լինի ոչ մեկս։