Վանի հայության դեմ ևս ցեղասպանություն է իրականացվել, բայց հայ ոչ մի պաշտոնյա երբևէ չի վիճարկել Վանի հայկական պատկանելիությունը

Վանի հայության դեմ ևս ցեղասպանություն է իրականացվել, բայց հայ ոչ մի պաշտոնյա երբևէ չի վիճարկել Վանի հայկական պատկանելիությունը

Ամենևին չպետք է մտածել , որ Շուշին կորցրել է իր հայկական դիմանկարը: Նույնպիսի արտագաղթ ու ցեղասպանություններ իրականացվել են Վանի, Մուշի, այլ տեղերի հայության դեմ: Բայց դա չի նշանակում, որ որևէ հայ բարձրաստիճան պաշտոնյա երբևէ վիճարկել է Վանի հայկական պատկանելիությունը։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Մելքոնյանի պնդմամբ՝ այն, ինչ հնչել է ԱԺ-ում, համընկնում է ադրբեջանական դիրքորոշումներին:

Ըստ նրա՝ վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձությունները տպավորություն են թողնում, որ այդ ամենը ոչ թե պատահականություն, այլ մշակված գործընթաց է։