«Հրապարակ». ԱԺ աշխատակազմը ձեռնարկել էր բոլոր նախազգուշական միջոցները

«Հրապարակ». ԱԺ աշխատակազմը ձեռնարկել էր բոլոր նախազգուշական միջոցները

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի անդրանիկ նիստն էր, եւ բոլորը սպասում էին, որ նոր մարտերի ականատես կլինենք, բայց նիստը զարմանալիորեն խաղաղ անցավ: Չնայած ԱԺ աշխատակազմը բոլոր նախազգուշական միջոցները ձեռնարկել էր, եւ նիստերի դահլիճից նախօրոք հավաքել էին ջրի շշերը։

Հիշեցնենք, որ ջրի պլաստիկե շշերը, որպես զենք, առաջինը կիրառեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` շշահարելով Շիշ բռնողին, ապա մյուսները ներգրավվեցին այդ մարտերում, եւ ԱԺ աշխատակազմը դահլիճից հավաքել էր ջրի շշերը, ալկոգելերը, այն ամենը, ինչը կարող էր նետվել «հակառակորդի» ուղղությամբ: Բայց մի քանի օր անց ջրի շշերը կրկին դրվել էին սեղաններին, քանի որ կրքերը հանդարտվել էին։ Երեկ դրանք հավաքել էին ի պատիվ Նիկոլ Փաշինյանի, որ հանկարծ որեւէ մեկի մտքով չանցներ շշով հարվածել նրան: