Պեսկովը ՀԺ-ի հրապարակումը հիմարություն է անվանել

Պեսկովը ՀԺ-ի հրապարակումը հիմարություն է անվանել

Պեսկովը հիմարություն է անվանել հայկական պարբերականների հրապարակումներն այն մասին, թե Մոսկվան իբր ձգտում է հասենլ  նրան, որ Երեւանը անդամակցի  Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետությանը։

«Ոչ, սա հերթական հիմարությունն է»,- ասել  է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքը հղում կատարելով «հավաստի աղբյուրներին» ներկայացրել էր Ադրբեջանի պահանջները Հայաստանից, այսօր Փաշինյանի ընտանեկան կայքը հրապարակել է երկրորդ մասը՝ «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ:

 «Գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար»,- նշում է թերթը։